Չափածո ստեղծագործություն`բալլադ

Բալլլադը պատմողական բնույթի չափածո ստեղծագործություն է։ Այն քնարա-վիպերգական բանաստեղծություն է, որի մեջ ավանդական, պատմական կամ այլ թեմայով ստեղծված սյուժեն ծավալվում է հեղինակի հույզերի և խոհերի բացահայտմանը զուգընթաց։

Միջին դարերում եվրոպական երկրներում բալլադ կոչվում էին երգի ու պարի ուղեկցությամբ կատարվող քնարական բանաստեղծությունները, որոնք հատուկ տաղաչափական կառուցվածք ունեին։ Բալլադը մեծ մասամբ բաղկացած էր 28 տողից և ուներ կառուցվածքի կայուն ձև։

18-րդ դարի վերջերից բալլադի թե՛ բովանդակությունը, թե՛ ձևը զգալի փոփոխության են ենթարկվում։ Ռոմանտիկ բանաստեղծները բալլադ սկսեցին կոչել որևէ ժողովրդական ավանդության գեղարվեստական մշակումը, որն ուներ անսովոր, հերոսական կամ ֆանտաստիկ թեմա, դեպքերի սեղմ ընթացք և քնարական ուժեղ գունավորում, ոչ մեծ ծավալի սյուժետային գործերը։ Բալլադի հիմքում դրված է որևէ լարված, սուր դրամատիկ, սրընթաց ու արագ զարգացող սյուժե։ Բնորոշ է որոշ տողերի ու տների կրկնությունը, երբեմն մեծ տեղ են գրավում երկխոսությունները, որոնց միջոցով էլ հաճախ առաջ է շարժվում գործողությունը։ Դեպքերի նկարագրությունը միշտ ենթարկվում էր հեղինակի քնարական մտահղացմանը, հուզական ուժեղ տպավորության հասնելու նպատակին։ Պատմվում են միայն գործողության հիմնական օղակները, առանց կապակցող բացատրությունների։

Ռոմանտիկ բանաստեղծների բալլադներում գործողությունը հաճախ իրական աշխարհից տեղափոխվում էր երևեկայության ոլորտը, ներկայացվում իբրև խորհրդավոր ուժերի և հրաշապատում երևույթների թատերաբեմ։ Հաճախ հանդես էին գալիս ուրվականներ, կենդանացող մեռելներ, ոգիներ, սատանաներ ու կմախքներ, չարագուշակ գերեզման ու խորհրդավոր լուսին։ Իսկ ռեալիստ բանաստեղծները՝ Ա. ՊուշկինըՌոբերտ ԲըրնսըՀ. Թումանյանը, պահպանելով հադերձ սյուժեի ավանդական-լեգենդային հիմքը, շատ պատկերների պայմանական և անսովոր բնույթը, բալլադն օժտեցին կյանքի իրական գծերով, կենդանի խոսակցական լեզվով։

Հայ գրականության մեջ բալլադի լավագույն օրինակներ են Հ․ Թումանյանի «Փարվանան», «Ախթամարը», «Աղավնու վանքը», Ավ․ Իսահակյանի «Հավերժական սերը», «Ժողովրդի քնարը», «Ասպետի սերը», Հ․ Հովհաննիսյանի «Արտավազդը» և այլն։

Բալլադի պատմությունը ցույց է տալիս, որ, չնայած բոլոր փոփոխություններին, նրա մեջ պահպանվել են մի քանի կայուն գծեր, որոնց վրա և հենվում է ժանրի միասնությունը։ Դա դեպքերի և դեմքերի քնարական ուժեղ գունավորումն է, լարվածությունն ու դինամիզմը, համեմատաբար ոչ մեծ ծավալը և այլն։ Ամենից կարևորը պետք է համարել բալլադի բովանդակության անսովոր, հաճախ հերոսական կամ ողբերգական բնույթը, պայմանական, նույնիսկ ֆանտաստիկ պատկերների առատություն։

Առաջադրանքներ

Կարդալ Հ․ Թումանյանի «Փարվանա», «Աղավնու վանքը», Ավ․ Իսահակյանի «Հարվերժական սերը» և  «Ասպետի սերը» բալլադները։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *