Քնարերգություն

Քնարական ստեղծագործությունը, որը սովորաբար փոքր ծավալի չափածո երկ է, հիմնվում է որևէ ապրում-պատկերի վրա։ Վերջինիս հուզարտահայտման և ծավալման եղանակով էլ պայմանավորված է քնարական ստեղծագործության կառուցվածքն ու զարգացման ընթացքը։ Սակայն իր արտահայտման եղանակով լինելով սուբյեկտիվ, քնարերգությունն կարող է ներկայացնել օբյեկտիվ իրականության լայն պատկերը՝ բեկված անհատական վերաբերմունքի և ապրումների մեջ։ Քնարական ստեղծագործության հասարակական ու գեղարվեստական արժեքի հիմնական չափանիշն այն է, թե բանաստեղծի անհատական հուզաշխարհի միջոցով ինչպես են արտահայտվում ժողովրդի հոգեկան նկարագրի ու ժամանակի էական գծերը։

Քնարական սեռի մեջ մտնում են մի շարք տարատեսակներ։  Քնարերգության մեջ տարբերում են քաղաքացիական և անձնական, խոհափիլիսոփայական և բնանկարային, սիրային և այլ բնույթի բանաստեղծություններ։ Քնարական պոեզիան ստեղծվում է զգացմունքայնությամբ, քնարական հուզականությամբ փոխանցելով  հեղինակի տրամադրությունը՝ առաջացնելով յուրօրինակ զգացումներ։ Քնարերգության մեջ մտնում են բանաստեղծությունն՝ իր տեսակներով՝ սոնետ, տրիոլետ, գազել, ռուբային, ռոմանսները, նամակները, էլեգիաները։

Բանստեղծությունը գրական-գեղարվեստական ստեղծագործության տեսակ է, որը համարժեք է պոեզիային։ Բանաստեղծությունը չափածո ստեղծագործություն է,  որն ունի ռիթմական միավորներ՝ ոտք,  տուն, հանգ, բաղաձայն և ձայնավոր հնչյունների կրկնություններ, չափածոյի կառուցման տաղաչափական հինգ համակարգեր:  Աչքի է ընկնում զգացմունքային և խոհական հարստությամբ: Բանաստեղծության չափածո տեսակից բացի՝ գոյություն ունի նաև արձակ բանաստեղծություն։ Արձակ բանաստեղծությունը ունի խիստ հուզականորեն գունավորված բովանդակություն։ Դեպքերի ընթացքը կամ բացակայում է,  կամ գծագրվում է ակնարկների ձևով։  Հայ գրականության մեջ արձակ բանստեղծություններ են գրել Ավ․ Իսահակյանը, Մ․ Մեծարենցը, Վ․ Փափազյանը, Մ․ Արազին, համաշխարհային գրականության մեջ՝ Շարլ Բոդլերը, Իվան Տուրգենևը։ Բոդլերի արձակ բանաստեղծություններից մի մասը թարգմանել է Վահան Տերյանը։

Առաջադրանք

1․Թվարկիր քո սիրելի հայ բանաստեղծներին։

Վահան Տերյան,Սևակ։

2․Առանձնացրու  հայ բանաստեղծների քեզ սիրելի բանաստեղծությունները։

3․ Թվարկիր հայ բանստեղծների մի քանի արձակ բանաստեղծություններ։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *