Հաղորդակցման հմտություններ

Հաղորդակցական հմտությունները օգնում են միջանձնային հարաբերություններում հաջողության հասնելուն և, հետևաբար, անհրաժեշտ է ճիշտ , արդյունավետ հաղորդակցվել աշխատանքում, մեր ընկերների, ընտանիքի և ընդհանրապես մեզ շրջապատող բոլորի հետ: Հաղորդակցման հիմնական հմտություններին տիրապետելը և կիրառումը շատ առավելություններ ունի, ինչպիսիք են `օգնելու լուծել տարաձայնությունները կամ խթանել վստահությունն ու փոխադարձ հարգանքը: Հաղորդակցման հմտությունները ներառում են լսելը, խոսելը, դիտելը և կարեկցելը: Գոյություն ունեն հաղորդակցության չորս հիմնական տեսակ, որոնք կարող եք օգտագործել ամեն օր, այդ թվում՝

  1. Բանավոր. հաղորդակցություն՝ խոսակցական լեզվի միջոցով:
  2. Ոչ բանավոր. հաղորդակցություն՝ մարմնի լեզվի, միմիկայի և ձայնակցման միջոցով:
  3. Գրավոր. հաղորդակցություն՝ գրավոր լեզվի, նշանների և թվերի միջոցով:
  4. Տեսողական. հաղորդակցություն՝ լուսանկարների, տեսանյութերի/հոլովակների, արվեստի, նկարների, էսքիզների, գծապատկերների և գրաֆիկների միջոցով։
Հաղորդակցման կարողությունները բացահայտող թեստ
Արդյունավետ հաղորդակցման համար անհրաժեշտ է հետևել կարճ քայլերի․
Նախ ծրագրեք ձեր ասելիքը։

Նախքան հաղորդակցվելը՝ տրամադրեք ժամանակ հստակեցնելու համար ի՞նչ եք ցանկանում ասել, և ինչո՞ւ եք ցանկանում ասել։ Մի վատնեք ժամանակ անօգուտ ինֆորմացիա փոխանցելու վրա, մի վատնեք լսողի կամ ընթերցողի ժամանակը։ Շատ հաճախ մարդիկ շարունակում են խոսել կամ գրել, քանի որ մտածում են, որ դրանով կկարողանան անպայման պատասխանել բոլոր հարցերին։ Հաճախ պարզապես նրանք շփոթմունքի մեջ են գցում լսողին։ Հետևեք «Որքան պարզ, այնքան լավ»․ ձգտեք լինել արդյունավետ և գործնական։

Պատրաստեք պարզ, լավ մշակված խոսք։

Երբ դուք գիտեք ինչ ասել, պետք է հասկանալ, որ խիստ կարևոր է, թե ինչպես կասեք այն։ Դուք պատասխանատու եք խոսքի մաքուր և պարզ հաղորդման համար։ Սրան հասնելու համար ոչ միայն պետք է հոգ տանեք, թե ինչ եք ասելու, այլև թե ինչպես դիմացինի կողմից կհասկացվի այն։ Քանի դեռ մեր խոսքը ուղղարկվում է առանց հաշվի առնելու դիմացինի առաջնահերթությունները, նախասիրությունները, ապա մեր մտքի մի մասը կարող է կորած լինել։

Միջոց՝ բանավոր, կամ գրավոր։

Ընտրեք անհրաժեշտ բառեր և «մարմնի լեզու», որը կօգնի դիմացինին ձեզ առավել լսելու և հասկանալու համար։ Հաշվի առեք մշակությաին և լեզվական բարիերները, լուծեք այս խնդիրները նախապես։ Խորհրդակցեք մարդկանց հետ, ովքեր փորձ ունեն նշված խնդիրների հետ առնչվելու, կատարեք սեփական հետազոտությունը և պատրաստ եղեք խնդրի հետ առերեսվելու։ Խուսափեք շեղող հանգամանքերից։

Գրավոր հաղորդակցման ժամանակ՝ ստուգեք ուղղագրությունը, ստուգեք ձեր հարաբերությունները, տոնը և այլ նրբություններ։ Եթե դուք մտածում եք, որ ձեր գրածը կարող է սխալ հասկացվել, ապա այդպես էլ լինելու է․ ժամանակ տրամադրեք նորից վերանայելու այն։ Ծանոթացեք այն կազմակերպության կանոնադրությանը և գործելաոճին, որին ցանկանում եք գրել կամ դիմել։ Այլ կարևոր գործոն է հնարավոր նկարներ, աղյուսակներ և դիագրամներ օգտագործելը․ մեկ նկարը փոխարինում է հազարավոր բառերի։

Ապակոդավորում․ օգտագործեք էմպաթիկ լսողությունը։

Էմպաթիկ լսողությունը օգնում է ապակոդավորել խոսքը առավել ճշգրիտ։ Խոսքը լավագույնս հասկանալու համար, դուք պետք է հասկանաք հույզերն ու տողատակի զգացումները, որոնք խոսողը զգում է։ Այստեղ ևս օգնում է «մարմնի լեզուն»։ Այն կարող է ձեր խոսքը դարձնել առավել ազդեցիկ։ Նայելով դեմքի արտահայտությանը, ժեստերին, կանգնելու դիրքին, դուք կարող եք պատկերացում կազմել մարդու՝

  • վստահության մակարդակի,
  • պաշտպանվողական լինելուն,
  • համաձայն լինելուն,
  • հասկացողությանը կամ դրա բացակայությանը,
  • հետաքրքրության մակարդակին,
  • թեմայի մեջ լինելուն,
  • ճիշտ կամ սուտ խոսելուն։

Որպես խոսող, հասկանալով լսողի «մարմնի լեզուն», դուք կարող եք հարմարեցնել ձեր խոսքը, դարձնել այն առավել հասկանալի հետաքրքիր և գրավիչ։ Որպես լսող՝ «մարմնի լեզուն» կարող է շատ բաներ ասել դիմացինի խոսքերի մասին։ Դուք կարող եք ընթացքում տալ հարցեր, որոնք կբացահայտեն միմյանց հասկացված լինելը։ Երկու դեպքում էլ դուք ավելի լավ կխուսափեք անհասկացողություններից, եթե այդպիսիններն լինեն։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *