Էպիկական ժանրի ստեղծագործություններ․ ակնարկ

Ակնարկը գրական և լրագրային ժանր է, վավերագրական գրականության տեսակներից մեկը։ Ակնարկի հեղինակը պատմում է ոչ թե երևակայությամբ ստեղծված հերոսների և գործողությունների, այլ իրականում գոյություն ունեցող մարդկանց և նրանց հետ կատարվող դեպքերի  ու փաստերի մասին։ Ակնարկներում մեծ մասամբ պահպանվում են հերոսների իրական անունները, կենսագրական փաստերը, բնավորության գծերը և այլն։ Սրանով ակնարկը տարբերվում է գրական մյուս ժանրերից։

Սակայն ակնարկագրին ևս անհրաժեշտ է ստեղծագործական երևակայություն՝ կյանքի երևույթներից ու փաստերից բնորոշը, տիպականը ընտրելու, դեպքերն ու հերոսների արարքները հոգեբանորեն պատճառաբանելու համար։

Բարձրարվեստ ակնարկներում օգտագործվում են գեղարվեստական տարբեր միջոցներ (դիմանակար, բնանկար, երկխոսություն, հեղինակային միջամտություն), դրան զուգակցելով հրապարակախոսական ու գիտական տվյալների հետ (թվեր, փաստաթղթեր, իրեղեն ապացույցներ և այլն)։ Ակնարկագիրը կարող է ստեղծել լիարժեք կերպարներ ՝ բնավորության համոզիչ գծերով։  Ակնարկը էպիկական ժանրի միջանկյալ տեսակ է, որ գտնվում է «հետազոտության և պատմվածքի միջև»։

Առաջադրանքներ

1․Թվարկիր հայ գրողներ, որոնք նաև ակնարկների հեղինակ են։

Ակսել Բակունց, մթնաձորի ,Մուշեղ Գալշոյան,Հովհաննես Թումանյան

2․Ի՞նչ հաջողված ականարկներ կան հայ գրականության  անդաստանում։

Հովհաննես Գրիգորյան զրույց երիտասարդ գրողների հետ,

3․Հայ գրողի մի ակնարկ կամ ակնարկից հատված զետեղիր քո բլոգում։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *