Ընդնհանուր դրույթներ

  • Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատությունը ճշտում է անհրաժեշտ դասագրքերի քանակը՝ելնելով փաստացի սովորողների թվից:

Այս դրույթը կարևոր է նրանով ,որ յուրաքանչյուր երեխա ունենա մեկ դասագիրք:

  • Հաստատությանը կարող են հատկացվել անհրաժեշտ լրացուցիչ քանակի դասագրքեր՝ Հաստատությունից
    Հաստատություն փոխանցումով:
  • Հաստատությունից Հաստատություն դասագրքի փոխանցումը իրականացվում է հանձնման և ընդունման
    ակտով:

Եթե չլինի հանձնման և ընդունման ակտը դժվար կլինի հաշվել դասագրքերի քանակը:

  • Ճշգրտված միավորի գնի և պահանջարկի հիման վրա Նախարարությունը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 30-ը իրականացնում է տարրական դասարանների դասագրքերի գնում՝ «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով:
  • Հաստատության կողմից յուրաքանչյուր տարի՝ մինչև փետրվարի 1-ը, Համակարգում մուտքագրվում են տվյալ պահի դրությամբ գրադարանում առկա դասագրքերի քանակը՝ ընտրելով դասագիրքն ըստ դասարանների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) հրամանով տվյալ ուսումնական տարվա համար գործածության երաշխավորված դասագրքերի ցանկից։

Սահմանամերձ համայնքների Հաստատությունների սովորողներին հատկացված դասագրքերի գումարները
փոխհատուցվում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման պահանջների:

Յուրաքանչյուր տարվա ուսումնական պարապմունքների ավարտից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքոււմ,
սովորողները վերադարձնում են իրենց հատկացված բոլոր դասագրքերը՝ բացառությամբ քննություն և վերաքննություն ունեցող սովորողների, ովքեր դասագրքերը հանձնում են մինչև տվյալ ուսումնական տարվա ավարտը: Դասագրքերը պահվում են Հաստատության գրադարանում, բացառությամբ «Այբբենարան» և «Մաթեմատիկա-1» (առաջին մաս) դասագրքերի։

Գրադարանում պահվող, երաշխավորված և գործածության մեջ գտնվող դասագրքերի ցանկում ընդգրկված
դասագրքերը հաջորդ ուսումնական տարի հատկացվում են համապատասխան դասարանների սովորողներին:

Հաստատությունը՝ հանձնման և ընդունման ակտում նշված քանակների համաձայն՝ ստանում է դասագրքերը և որպես սեփականություն՝ մուտքագրում Հաստատության գրադարանային ֆոնդ:
Հաստատությունը՝ դասագրքի օգտագործման ժամկետի ավարտից կամ նոր հրատարակությունով փոխարինելուց հետո կարող է սահմանված կարգով դասագիրքը դուրս գրել:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *