«Գրադարանային գործ» մասնագիտության ամփոփիչ առաջադրանք

Հայ ժողովրդական բանահյուսություն

1․ Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը․

բանահյուսությունը այս կամ այն ժողովրդի ստեղծած բանավոր ստեղծագործության ամբողջությունն է

բանահյուսությունը այս կամ այն ժողովրդի տաղանդավոր անհատի կամ հեղինակի առանձին ստեղծագործություն է։

2․Առանձնացրո՛ւ ժողովրդական բանահյուսությանը բնորոշ առանձնահատկությունները․

  • ստեղծվել են դարերի, հազարամյակների ընթացքում
  • փոխանցվել են բանավոր ճանապարհով
  • պահպանվել են դրանք ստեղծող հեղինակների անունները
  • կոլեկտիվ ստեղծագործությունների արդյունք են
  • բանահյուսական ստեղծագործությունները տարբերակներ չունեն
  • դրանցում արտացոլված են ժողովրդի պատմության կարևոր դրվագները, պատկերացումները բնության ու հասարակական կյանքի մասին, ժողովրդական իմաստնությունը։

3․Թվարկի՛ր ժողովրդական բանահյուսության՝ էպիկական և քնարական ժանրի քեզ ծանոթ տեսակները։

Էպիկական — առակներ,ավանդույթուններ,էպոսներ,ասացվածքներ:

Քնարական –խաղիկ, ծիսական, օրորոցային,սիրային երգեր: 

4․Օգտվելով հայերենի բացատրական բառարանից՝ բացատրի՛ր բանասաց,  բանագետ, բանահավաք բառերի իմաստները։

Բանասաց—ասացող, պատմող:

Բանագետ—բանիմաց ,ժողովրդական բանահյուսության մասնագետ։

Բանահավաք—ժողովրդական բանավոր ստեղծագործությունները հավաքող գրի առնող:

5․Ո՞վ է հայ առաջին «բանահավաքը», ում շնորհիվ մեզ են հասել հայ ժողովրդական առասպելները։ Մովսես Խորենացի։

6․Ժողովրդական ո՞ր տոնի ծիսական նկարագրությամբ է սկսվում Խ․ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը։ Ի՞նչ գիտես այդ տոնի մասին։

Վեպը սկսում է Բարեկենդանի տոնով:Բարեկենդան նշանակում է բարի կենդանություն:Մարդիկ մաղթում էին միմյանց բարի կենդանություն:այս տոնի ժամանակ չքավորներն ու աղքատներն էին  վայելում տոնական սողանը:Այդ օրը հիշում են  նաև պանդխտության մեջ գտնվողներին ու երգում էին հատուկ տաղեր:

7․Ինչպե՞ս է կոչվում ժողովրդական բանահյուսության էպիկական ժանրի այն ստեղծագործությունը, որը դժվար լուծելի հարց է, առարկայի, երևույթի փոխաբերական պատկերումն է,  ունի ճանաչողական, ուսուցողական և գեղարվեստական արժեք։ Գրի՛ր մեկ օրինակ։

Հանելուկներ:

Ցրտից քրտնում է,

Տաքից չորանում,

Կոտրվում է նա,

Բայց չի կորանում: «Ապակի»

8․Ո՞րն է քառատող քնարական ստեղծագործության այն տեսակը, որոնցում արտացոլվել են սիրո, աշխատանքի մոտիվներ, աչքի են ընկնում գեղարվեստական հակիրճությամբ ու զգացմուքների անմիջականությամբ և արևելյան ժողովրդական պոեզիայում հայտնի են բայաթի, ռուբայի անվանումներով։ Գրի՛ր մեկ օրինակ։

Ժողովրդական խաղիկներ

 Ուրբաթ, շաբաթ, կիրակի,
Աղվեսն ելավ մարզանքի,
Ուստա փիսոն (Կարոն)կրակեց,
Աղվեսի փորը տրաքեց:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *