Մասնակցություն 8 նոր գրքի «Ձմեռային փառատոնին»

Ես Էմմա Հակոբյանն եմ: Սովորում եմ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Գրադարնային գործ» բաժնի առաջին կուրսում:
Փետրվարի 19-ին մասնակցեցի  new meg հրատարակչության  նախաձեռնությամբ  կազմակերպած գրքի «Ձմեռային փառատոն»-ին: Ութ նոր գրքերի շնորհանդես էր: Փառատոնի ընթացքում ներկայացվեցին ժամանակակից գրող Նարինե Աբգարյանի «Դրսեկը» և «Մանյունյան գրում է ֆանտասծիկ վեպ» գրքերը: Հնարավորություն ունեցանք ծանոթանալու և լսելու գրքի հեղինակ- ստեղծագործողներին: Փառատոնը  ոգևորող էր, հեղինակների հետ հանդիպումները կրկնակի հետաքրքրություն հաղորդեցին:
Ինձ համար  արձանագրեցի մի բան,  որ գիրքը բազմաշերտ է, որքան ուզում ես բացել որևէ շերտ, միևնույն է չի բացվում,մինչև այն ամբողջությամբ չես ընթերցում:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *