ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԾ-ԱՍԱՑՎԱԾՔՆԵՐԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽՈՍՔԻ ՇՏԵՄԱՐԱՆ

Առած-ասացվածքները ուղիղ և փոխաբերական իմաստ ունեցող պատկերավոր  ասույթներ  ու դատողություններ են, որոնցում  կյանքի յուրաքանչյուր երևույթ բնութագրվում է  հակիրճ, սրամտորեն և կատարյալ ամբողջականությամբ: Ինչպես ժողովրդական բանարվեստի մյուս ձևերը, առած-ասացվածքները ևս առաջացել են խոր հնադարում և հասարակական կյանքի զարգացմանը զուգընթաց արտացոլել ժողովրդի դարավոր կենսափորձը,  պատկերացումներն ու բարոյախոսությունը,  տարբեր դարաշրջաններում ժողովրդի կյանքում տեղ գտած սոցիալական անհավասարությունները, ապագայի հանդեպ լավատեսությունն ու ձգտումները:

Առած-ասացվածքները մաթեմատիկական ճշգրտություն, կուռ տրամաբանություն  ունեցող խոսքային  բանաձևումներ են, որոնցում խտացված են ամեն առարկայականի հանդեպ ժողովրդի  ունեցած պատկերացումները: Նրանց մեջ բառերը քիչ են, իսկ մտքերը՝ շատ ու խորիմաստ:

Շատ լայն են հայկական առած-ասացվածքների թեմաները, բովանդակային ընդգրկումը: Թե՛ բնությունը՝  իր տարրերով, երևույթներով, կենդանական ու բուսական աշխարհով և թե՛ մարդկային կյանքն ու կենցաղը՝ իր առարակայական  դրսևորումներով անսպառ աղբյուր են եղել հայ մարդու մտքի ու երևակայության համար:  Դրանով է հավանաբար պայամանավորված այն փաստը, որ  հայկական առած-ասացվածքներն  առանձնանում են իրենց ձևի և բովանդակության ինքնատիպությամբ:  Սույն հոդվածի շրջանակում նպատակ ունենք քննելու հայկական առած-ասացվածքների կառուցվածքային մի քանի առանձնահատկություններ:

Մեր առած-ասացվածքների պոետիկային բնորոշ հատկանիշներից մեկը նրանց  սեղմությունն ու հակիրճությունն է, պարզությունն ու դիպուկությունը:  Ամենախորիմաստ  ու ընդարձակ մտքերն անգամ  արտահայտվում են մի քանի բառով, հակիրճ  ու  պարզ:

Առած-ասացվածքներ

Ինչ աղբրից մարդ ջուր խմի,էն աղբրին քար չի գցի։

Հալալ մարդու հացը չի կտրվի։

Թող ասեն գեշ ա,թող չասեն էշ ա։

Հալալը,որ մազ դառնա չի կտրվի,հարամը,որ գերան դառնա կը կոտրվի։

Հպարտին դուրսը ծեծեցին,տանը բան չասավ։

Ո՛չ մարդանման,ո՛չ մարդահվան։

Ոտին չարուխ չկա,գլուխը վարդ կը շարե։

Լեզուն չըլնի ագռավները աչքերը կը հանեն։

Հարամ ուտողին մինն էրկու չի լինի։

Գիտուն մեղավորը լավ ա,քան թե անգետ արդարը։

Բանն արա,հետո պարծեցիր։

Մեծ խոսելով փլավ չի եփվի, եղ ու բրինձ ա հարկավոր։

Շատ պարծեցողը պարկը կը մտնի։

Լավ ա աչքով քոռ ինի մարդ,ինչ մտքով։

Խելքից թեթևը ոտից եգին կըլի։

Պուտուկն ասեց,տակս ոսկի ա,շերեփն ասեց՝ բա ես որդից եմ գալի։

Ժողվրդական Հանելուկներ

Սև կծիկը վեր նետեցի, Ճերմակ վար ցըգի։ (Մութ և լույս)

Սև շունը պատեն կախ։ (Կողպեք)

Սարի ետևեն ձեն կուգա, Ձին անոթի տուն կգա։ (Զուռնա)

Տակը ջուր, մեջը ջուր,վըրան մուր։ (Ճրագ)

Էրկան աղիք,ծերը ծաղիկ։ (Մոմ)

Էլլեմ սարը,ձեն տամ ձորը։ (Հրացան)

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *