Ավանդությունը ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է: Ավանդությունները կարճ, արձակ, տեղեկատու բնույթի զրույցներ ու հուշապատումներ են՝ տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի, բնական ու մշակութային առարկաների, երևույթների մասին, իրական կամ հրաշապատում բովանդակությամբ։ Բնույթով լինում են իրերի ու երևույթների ծագումը պատճառաբանող, անունները ստուգաբանող կամ Էլ պատմական անձանց որևէ արարք վիպող զրույցներ։
Ըստ այդմ ավանդությունները լինում են ստուգաբանական, բացատրական և վարքաբանական։ Տալիս են աշխարհագրական, պատմական, կենցաղային, կրոնական և այլ տեղեկություններ ու գիտելիքներ։ Լայն տարածում են գտել Նոյի տապանի, Պրոմեթևսի, Ալեքսանդր Մակեդոնացու, Լոխման հեքիմի, դոկտոր Ֆաուստի մասին ավանդությունները։ Հայ ժողովուրդը ևս ստեղծել է ազգային ավանդություններ ու ավանդական զրույցներ։ Դրանք արտացոլում են մեր ժողովրդի հնամենի հավատալիքները, հասարակական կյանքն ու կենցաղը, պատմական բախտորոշ իրադարձությունները։ Հայտնի են Մհերի, Մեսրոպ Մաշտոցի, Վարդան Մամիկոնյանի, զորավար Անդրանիկի մասին ավանդությունները։ Կան նաև բազմաթիվ ավանդություններ՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր բնակավայրերի, պատմական հուշարձանների, աշխարհագրական տեղանունների մասին:
Առաջադրանքներ
1.Բլոգներում տեղադրել Հայկական լեռնաշխարհի պատմական հուշարձանների և աշխարհագրական տեղանունների մասին մեկական ավանդություն:
Արկազի Ս.Խաչ վանք:Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7կմ դեպի արևելք գտնվում է Արկազի Ս.Խաչ վանքը։Ըստ ավանդության` երկար ժամանակ չէին կարողանում որոշել եկեղեցու կառուցման տեղը: Այդ ժամանակ վարդապետին երազում գալիս է Սուրբ Հոգին և պատվիրում է խաչի կտորն ու եկեղեցու կառուցման համար հավաքված գումարը բարձել մի ջորու վրա: Այնուհետև բաց թողնել և հետևել նրան, որտեղ կենդանին կանգ առնի և քնի, այնտեղ էլ կառուցել եկեղեցին: Այդպես էլ անում են: Ճանապարհին մի տեղ ջորին պառկում է, բայց չի քնում, մի քիչ հանգստանում է և շարունակում ճանապարհը: Այդ տեղում խաչքար են կանգնեցնում, որը կանգուն է մինչ օրս: Իսկ երբ սկսում են փորել ջորու քնելու տեղը, որպեսզի եկեղեցին կառուցեն, գետնի տակ մի խաչքար են գտնում, ինչը վստահություն և ոգևորություն է ներշնչում շինարարներին:Եկեղեցու հարավ-արևելյան ավանդատանը թաղված է Հիսուսի խաչելության փայտի մի կտորը, այդ պատճառով էլ վանքը կոչվում է Սուրբ Խաչ:
2.Թվարկիր հայ մանկագիրների ստեղծագործություններ, որոնց մեջ օգտագործված են ժողովրդական ավանդություններ:
Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան ,Ավետիք Իսահակյան:
3.Ինչպես են կոչվում հեղինակային գրական այն ստեղծագործությունները, որոնցում օգտագործված են ժողովրդական ավանդություններ ու զրույցներ:
Ժողովրդական ավանդությունները և զրույցները կոչվում են Լեգենդներ և Բալլադներ:
4.Հայ հեղինակի որևէ չափածո բալլադ կամ լեգենդ արձակ շարադրիր:
Թագավորն ու չարչին
Այս Բալլադը պատմում է Շահ Աբասի մասին, որը չարչու շորեր հագած շրջում է երկրում և կարծիք հարցնում գյուղացիներից իր մասին։ Գյուղացիներն անկեղծ հայտնում են իրենց ատելութունը շահի հանդեպ` կարծելով, թե խոսում են հասարակ չարչու հետ։ Իրենց տնից բռնագաղթված հայերն անիծում են պարսից շահին` իրենց հայրենիքից հեռացնելու համար։ Շահը չի կարողանում զսպել իր կատաղությունն ու դեն գցելով չարչու հագուստը` սպանում է գերի գյուղացուն։