Առակը՝ որպես բանահյուսական ժանր

38492618_1807113342737230_2733842431609929728_n

Առակը ժողովրդական բանահյուսության բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։

Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։ Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության հոռի և բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։

Առաջադրանքներ

1.Փորձիր ստուգաբանել «առակ» բառը:

«Առակ» բառը հին հայերենում  նշանակում  է խրատ,իմաստություն,այլաբանություն,բարոյախրատական նշանակություն ունեցող փոքրիկ զրույց:Ամեն մի առակ  ունի  խրատական դաստիրակչական իմաստ:Առակներում գովաբանվում և խրախուսվում է լավը, բարին, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում է վատը, չարը, տգեղը:

2. Գտիր որևէ բարբառով առակ, մուտքագրիր և տեղադրիր քո բոլոգում:

ԴԵՎՆ   ՈՒ  ԳԱՌՆԵՐ

Ձմեռ մե գառներ մղլած են մըջ գոմուն:

Զդուռ զարկին:

—Էն ո՞ն է ,—ձեն կիտան գառներ:

—Ճամպորդ իմ, հեռու տեղե գիկամ ,դուրս լե շատ ցուրտ է,նեղեցուկ իմ ,յոտքսի կը ցավա ,իլայի մեկ  յոտքս օր քամոտ է, պաղելուց ժաժ չի գա ,էղեր է փետ :Ձեր մամու-պապու հոգուն  զդուռ փշու մե ծռպեք, զոտքսի տաքցում:

Գառներ խորուրդք կէնին:

—Բանա՞նք, թե չը բանանք.-կըսին,-խեղճ է,թըղ զոյւր մեկ յոտք յերկընցու ներս ,տաքնա, մըզի ի՞նչ վնաս կէղնի:

Դուռ կը ծռպվի ,դեվեն զուր յոտք գերկընցու ներս :

—Տեսա՞ք, ձագուկնե՛ր , ձըզի վնաս մե էղա՞վ ,թողեք մեկել յոտքս լե մտում ներս :Մեկ յոտք օր զարար չէրեց էրկուսն լէ չըն էնի:

—Օղո՛րդ կըսե,-ըսին,մեկ յոտք օր վնաս չի տա էրկուսն լե չի տա:

Ու զդուռ կիսաբաց էրին ,դեվեն զմեկել յոտքն ու գլուխն ու ջանդըկի կես ներս կը մտու ,մեկ էլ տեսան դուռ ու դրընտեք վրեն կախ ներս սըլքըվավ,քանի մե հատ յոտքերու տակ ճխլեց,եր օր նստավ քանի հատ լե տակ մանցին, մեկելներ  թողին փախան,գոմ մնաց դեվին:

3. Ինչ գիտես  հին աշխարհի և միջնադարյան առակագիրների մասին, նրանց առակներից քո բլոգում մեկական առակ տեղադրիր:

Առակները հին ժամանակներից ի վեր սիրված ու թարգմանաբար տարածված են եղել աշխարհի շատ ժողովուրդների բանահյուսության և գրականության մեջ: Առակների ամենահին հեղինակը հույն Եզովպոսն է, որի անունով բազմաթիվ առակներ են պահպանվել հին հունական գրականության մեջ։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը: Հայ գրականության մեջ առակները երևան են եկել վաղ միջնադարում, սկզբում հունական առակների թարգմանություններով:12–13 րդ դարերում, առակներ են գրել նաև հայ հեղինակները, որոնցից նշանավոր են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ: Ամենահայտնին «Աղվեսագիրքն» է։ Ահա մի առակ «Աղվեսագրքից», որ կոչվում է «Իմաստուն զինվոր»։

«Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ո՜վ ողորմելի, ո՞ւր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»: Եվ նա ասաց. «Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ փախչելու, այլ կանգնելու և կռվելու և հաղթելու»:

Առակներն այժմ էլ պատմվում և պահպանվում են ժողովրդի մեջ, դրանք գրի են առնում գիտնականները և ուսումնասիրում: Նշանավոր առակագիր էր Ի. Կռիլովը։ Հայ գրականության մեջ առակներ են գրել Խ. ԱբովյանըՂ. Աղայանը, Ավ. Իսահակյանը, Խնկո Ապերը և շատ ուրիշներ:

4. Կարդա «Տղայի և ծառի մասին» առակը և վերլուծիր:

Նվիրվում է բոլոր ծնողներին, ովքեր պահում, պահպանում, մեծացնում են մեզ, դնում ճիշտ ճանապարհի վրա և ամեն ինչ անում մեզ համար:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *